Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն եզակի պաշտոնյաներից է, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո անգամ չհեռացվեց պաշտոնից եւ պաշտոնավարում է մինչեւ այժմ: Նա այդ պաշտոնին ընտրվել է ՀՀԿ-ի օրոք՝ 2016 թվականի սեպտեմբերին, եւ պաշտոնավարման վեց տարին լրանում է ամիսներ անց՝ սեպտեմբերին:
Եվ որքան էլ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ էին տարածվում, թե նա կարող է անգամ մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը հեռանալ, այժմ այլ տրամադրություններ են առկա: «Ժողովուրդ» օրաթերթն այդ մասին եւս հայտնել էր՝ նաեւ նշելով նրա եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցության մասին: Սակայն ուշագրավ է, որ այժմ այլ տրամադրություններ են առկա, եւ չի բացառվում, որ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրան ՔՊ-ն եւս մեկ անգամ առաջադրի այդ պաշտոնին, իսկ օրենքը այդ հնարավորությունը տալիս է:
Մասնավորապես՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ասվում է. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ»։ Այսինքն՝ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ժամկետից հետո կարող է եւս մեկ անգամ առաջադրվել այդ պաշտոնում»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում