|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Հաջորդիվ չի բացառվում, որ Ադրբեջանը կկտրի նաև Արցախի էլեկտրամատակարարումը և կապը։ Սա ցեղասպանություն է Արցախի և հայ ժողովրդի հանդեպ, քանզի ցաղասպանությունը միայն ֆիզիկական բնաջնջումը չէ, այլ նաև ապրելու հնարավորություններից զրկելը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը։
«․ Ադրբեջանցիները փակել է ՀՀ-ից դեպի Արցախ գազի մատակարարումը։
․ Վաղվանից Արցախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատելու։
․ Հաջորդիվ չի բացառվում, որ Ադրբեջանը կկտրի նաև Արցախի էլեկտրամատակարարումը և կապը։
Այս ամենը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ որպես հերթական զիջում Ադրբեջանին ՆՎԻՐԵՑԻՆ Բերձորն ու Աղավնոն, երբ 5 կմ-անոց լայնություն ունեցող միջանցքը, որով անցնում էին Արցախ մտնող բոլոր կոմունիկացիաները, տվեցին թշնամուն մի քանի մետրանոց ճանապարհի դիմաց։
Սա պարզապես սադրանք չէ։
Սա ցեղասպանություն է Արցախի և հայ ժողովրդի հանդեպ, քանզի ցաղասպանությունը միայն ֆիզիկական բնաջնջումը չէ, այլ նաև ապրելու հնարավորություններից զրկելը։
Սա պարզապես սադրանք չէ։
Սա ռազմական գործողություն է, որին ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՒ ՀԱՄԱՉԱՓ»,- գրել է Աղաբաբյանը։