Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երբ գրքերում կարդաք հայերի արժանապատվության մասին ու ուզեք տեսնել` գնացեք Սյունիք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրեն անպատվողներին անվանեց «սրանք», քանզի իր համար մարդ ու «հպարտ է» միայն իրեն սիրողն ու իր հետ համաձայնը: Ինքն ատում է բոլորին, ու քանի որ ինքը մանր փոքրոգի է, գուցե փորձի վաղը տարբեր խուլիգանների միջոցով վրեժ լուծել: Ես պատրաստ եմ անձամբ գնալ Սյունիք, լինել այդ մարդկանց կողքին և իրավական օգնություն ցուցաբերել: Վստահ եմ ոչ միայն ես»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Սյունիքի համայնքներում բողոքի բուռն գործողություններով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի, Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։