Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում միանգամայն համընկնում է Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 15-ին ընդունված բանաձեւի հետ: Այս մասին «Մեդիամաքս»-ի թղթակցին ասել է Եվրախորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Արմին Մախմերը:
Այսօր թուրքական Today’s Zaman օրաթերթը, վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում իր անանուն աղբյուրը, տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ «լիովին հասկանում է պաշտոնական Անկարայի արձագանքը ընդունված բանաձեւին»:
«Եվրախորհրդարանի նախագահն ապշած է այն փաստի առնչությամբ, որ վարչապետ Դավութօղլուն մեջբերում է կատարել այն հեռախոսազանգից, որի մասին նախապես պայմանավորվածություն կար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը չէին հաջողեցրել հանդիպել Մարտին Շուլցի՝ Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակում: Հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են լայն շրջանակի հարցեր...»,- ասել է խոսնակը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: