կարևոր
3028 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-17 11:41
Քաղաքական

Ոչ մի հանդիպում առանց նրա․ Արայիկ Հարությունյանի օգնականը՝ խիստ կարևոր անձ․ «Ժողովուրդ»

Ոչ մի հանդիպում առանց նրա․ Արայիկ Հարությունյանի օգնականը՝ խիստ կարևոր անձ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առանց իր օգնականի որեւէ հանդիպման չի գնում:

Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրն է հայտնում, այլ Հարությունյանի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերն են բացեիբաց խոսում այդ մասին: Երեկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի անդամների հետ հանդիպման նորից իր օգնական Հովհաննես Պողոսյանի հետ է գնացել:

Վերջինս ոչ միայն ուղեկցում է Հարությունյանին, այլ նաեւ պարտադիր կերպով մասնակցում է բոլոր հանդիպումներին ու, որպես խիստ կարեւոր անձ ու դերակատար, նստում վերադասի կողքին:

Իհարկե, անհասկանալի է, թե այդ երբվանից կամ պաշտոնական ինչ արարողակարգով է Հարությունյանի օգնականը պարտադիր մասնակցում բոլոր հանդիպումներին, բայց կառավարական կաբինետի մեր աղբյուրները փոխանցում են, որ նույն կարգավիճակով Պողոսյանը նաեւ արտասահմանյան գործուղումների ժամանակ տեղի ունեցող հանդիպումներին է ներկա գտնվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովհաննես Պողոսյանը Արայիկ Հարությունյանի վարորդն է եղել վերջինիս՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ:

Առավել քան տարակուսելի է, թե վարորդից օգնական դարձած Պողոսյանը ինչ հարցերում է կարողանալու օգնել Հարությունյանին, եւ որն է պատճառը, որ նա Հարությունյանի հետ ու նրա կողքին պարտադիր պետք է ներկա լինի բոլոր հանդիպումների, այցերի, գործուղումների ժամանակ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում