կարևոր
3697 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-14 12:16
Աշխարհ

Մոսկվան մահապատժի է ենթարկում իրեն դավաճանողներին և առանց թաքցնելու հաստատում է դա. Տեսանյութ

Zham.am-ը գտրում է․ «Ինչպես հայտնի է, Ռուսաստանում զորակոչման գործընթացը բացահայտեց այդ երկրի ողջ թերությունները: Բանը հասավ նրան, որ նույնիսկ կամավորականների շարքերում զորակոչում էին նաև բանտարկյալներին: Վերջինիս գործի իրականացումը վստահված էր ռուսական բանակին զուգահեռ գործող, այսպես կոչված ՄԶԸ-ի կառույցին /Մասնավոր Զինվորական Ընկերությանը/ (ЧВК): Թեև այդ կառույցը, պաշտոնապես չի ենթարկվում այդ երկրի ՊՆ-ին, այնուամենայնիվ, բոլորը գիտեն, որ ոչ ֆորմալ առումով, այդ կառույցը գործում է  Աշխարհի տարբեր ծայրամասերում և սպասարկում է Մոսկվայի շահերը: Նման կառույցները գործում են նաև այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում: Այդ կառույցները, ֆորմալ տեսանկյունից մասնավոր բնույթ ունեն և չեն ենթարկվում իրենց երկրների զինված ուժերի ղեկավարությանը: Սակայն գործնականում, նրանք իրականացնում են այն դերակատարումը, որը ինչ-ինչ պատճառով իր վրա չի ուզում վերգնել պետությունը: Ռուսական ՄԶՀ-ն ղեկավարում է Եվգենի Պրիգոժինը, ով հայտնի է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խոհարար: Այսօր նա հայտնի ռուսական օլիգարխ է, ով Մոսկվայի հանձնարարություններն է կատարում Ուկրաինայում, Սիրայում, աֆրիկյան մի շարք երկրներում:

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, հենց Պրիգոժինին էր հանձնարարվել բանտարկյալների կամավորագրումը  պատերազմում մասնակցելու համար:

Լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս, թե ինչու է Պրիգոժինը գնացել այդ քայլին, վերջինս պատասխանել էր, որպեսզի պատերազմ չգնան ազատաության մեջ գտնվող օրինական Ռուսաստանի քաղաքացիները և հնարավորինս քիչ ռուս երիտասարդ զոհվի այդ պատերազմում:

Վերջերս Ուկրաինական լրատվամիջոցները ներկայացրել էին մի այդպիսի բանտարկյալի պատմություն, ով գերի էր ընկել և պատմել ուկրաինական զինվորականներին, թե իրեն Ռուսաստանում ստիպել էին մասնակցել այդ պատերազմին, մինչդեռ ինքը միշտ համարել է, որ այս պատերազմում Ուկրաինան զոհ է:

Եվ, ահա, վերջերս պարզվել էր, որ այդ մարդուն կացնահարել էին Կիևում, նախապես նրան առևանգելով: Ավելին, նրա կացնահարման գործընթացը նկարել և համացանցով տարածվել էր: Ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հայտարարել էին, թե դա իրականացրել էին ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Եվ, ահա, այդ փաստը հաստատեց նաև Պրիգոժինը, հայտարարելով բառացի հետևյալը. «...այդ մարդը երջանկություն էր ման գալիս Ուկրաինայում, սակայն հանդիպեց դաժան, բայց արդարամիտ մարդկանց, այնպես որ շանը՝ շան մահ...»:

Այդ քայլով, ըստ արևմտյան դիտորդների, Ռուսաստանը ուզում է զգուշացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն դավաճանել Մոսկվային և անցնել իրենց հակառակորդների ճամբարը:

Ընդվորում Մոսկվայի այս նախազգուշացումը վերաբերվելու է ոչ միայն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դրվագներին, զգուշացնում են նույն վերլուծաբանները:

Սա է իրականությունը»: