Փոխարժեքներ
07 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, չնայած ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպին, Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանի կարևորագույն երկրներն են համարվում և միմյանց կարիքն ունեն:
«Մեր վարքագիծը մնում է նույնը: Մենք մեր բոլոր հայտարարություններում սա նշել ենք: Ռուսաստանն ու Թուրքիան պատմության մեջ միշտ հարևաններ են եղել։ Այժմ ևս մենք տարածաշրջանի երկու կարևոր երկրներն ենք համարվում։ Թուրքիան` ՌԴ-ի, ՌԴ-ն էլ Թուրքիայի կարիքն ունի։ Մենք մեր օդային սահմանները պաշտպանելու իրավունք ունենք: Սակայն ինքնաթիռի խոցման դեպքը ՌԴ-ն որպես իր դեմ կատարված քայլ ընդունեց: Այդ ինքնաթիռը խախտել էր մեր օդային սահմանը: Հուսով ենք` կհասկական սա: Մենք ցանկանում ենք ՌԴ-ի հետ նախկինի նման շարունակել հարաբերությունները»,- հայտարարել է Դավութօղլուն: