Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44–օրյա պատերազմում, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին զոհված զինծառայողների անունից պահանջեց, որ իշխանափոխությունից հետո արդարադատություն իրականացվի եւ իրենց տղաներին մահվան բերան տարածները պատժվեն։
«Երբ որ մեր երկրի թիվ մեկ աթոռն ազատվի այն չարիքից, որով պատված է, խոստացեք, որ ով էլ լինի վարչապետ, մենք հիշեցնելու ենք, որ մեր տղերքը պահանջում են վրեժ, արդարադատություն։ Որ նրանք, ովքեր մեր տղաներին ուղարկեց գիտակցված սպանության, անպայման պատասխան տան, որ այլեւս մեր սուրբ երկրում չհայտնվի մեկը, որ հայտարարի, թե ես կարող էր փրկել բոլորի կյանքերը, բայց որոշեցի, որ գնան զոհվեն։ Խոստացեք, որ էդ արդարադատությունը լինելու է, թե չէ այստեղ մեր կանգնելը գրոշի արժեք չունի»,– ընդգծեց Գեղամ Նազարյանը։
44–օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը դիմեց նաեւ ոստիկաններին եւ հորդորեց, որ նրանք Նիկոլ Փաշինյանի վախից դրդված հրամանը չկատարեն։
«Ուժ չփորձեք կիրառել, դուք ուսադիրներ ունեք եւ պարտավոր եք հրաման կատարել, բայց առաջինը կատարեք երկնքում գտնվող մեր հերոս տղաների հրամանը»,– հավելեց Գեղամ Նազարյանը։
Ավելին՝ տեսանյութով: