Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս դիտվում է գրիպանման հիվանդությունների աճման միտում:
Ըստ ԱՀԿ-ի` եվրոպական տարածաշրջանում վիրուսաբանական հետազոտությունների արդյունքում արձանագրվում են գրիպի վիրուսի ինչպես Ա, այնպես էլ Բ տեսակները: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում գրիպի ակտիվությունն աստիճանաբար աճում է:
Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում սուր շնչառական վիրուսային հիվանդությունների և գրիպի իրավիճակին, ապա այնտեղ ընթանում է գրիպի սեզոնային բռնկում, հիմնական շրջանառող շտամը վիրուսի Ա (H3N2) տեսակն է:
ՀՀ-ում, դեկտեմբերի 24-ից առ այսօր գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ: Ինչպես 2012-2013 թթ., այնպես էլ 2011-2012 թթ. միևնույն ժամանակահատվածում նշված հիվանդություններով հիվանդացության մակարդակի աճ չի արձանագրվել: Հանրապետությունում գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված վիրուսաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ հանրապետությունում շրջանառվում է գրիպի վիրուսի Ա տեսակը:
Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է`
- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, - հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները: