|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Նախնական տվյալներով` 2011թ. առաջին ութ ամիսներին ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 14661.6 մլն դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 3.3 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 12.3 տոկոսով. տեղեկանում ենք ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կայքից։
Ծառայության տվյալների համաձայն՝ հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով պետական բյուջե է մուտքագրվել 10557.3 մլն դրամ` 10236.0 մլն դրամ պլանային առաջադրանքի դիմաց` պլանավորված ցուցանիշը գերազանցելով 3.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 13.6 տոկոսով։
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հավաքագրվել է շուրջ 4104.3 մլն դրամ` գերակատարելով պլանային առաջադրանքը 144.3 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ մոտ 8.9 տոկոսով: