կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 03:54
Արցախ

Առաջին հինգ ամիսները՝ գերակատարումով

Առաջին հինգ ամիսները՝ գերակատարումով

ԼՂՀ հարկային պետական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 8410.9 մլն դրամ, որը պլանավորված 8049.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 4.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 12.3 տոկոսով:

Ընդ որում` հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով պետական բյուջե է մուտքագրվել 6026.1 մլն դրամ` պլանավորված ցուցանիշը գերազանցելով 4.3 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 13.3 տոկոսով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է շուրջ 2384.8 մլն դրամ` գերակատարելով պլանային առաջադրանքը 114.8 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 214.4 մլն դրամով կամ մոտ 9.9 տոկոսով: