|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Անկարան Վաշինգտոնից պահանջում է կա՛մ փոխել որոշումը F-35 կործանիչների մատակարարման ծրագրի վերաբերյալ, կա՛մ վերադարձնել գումարը։ Այս մասին, ըստ Anadolu-ի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս թողնելու մասին՝ Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերի գնման պատճառով։ Պետությունները չեղյալ հայտարարեցին Թուրքիայի հետ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն այս նախագծում մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց այլ կործանիչներ գնելու՝ ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16:
«Կոնգրեսում որոշակի շարժում կա այս հարցում։ Ինչ վերաբերում է F-35-ին, ապա Կոնգրեսը պետք է վերանայի իր որոշումը։ Մենք ասում ենք՝ կա՛մ չեղարկել այս որոշումը, կա՛մ վերադարձնել մեր ներդրած գումարը»,- ասել է Չավուշօղլուն։