կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-01 17:31
Տարածաշրջան

Թուրքիայի միջազգային անվանումը դարձել է Türkiye

Թուրքիայի միջազգային անվանումը դարձել է Türkiye

Թուրքիան պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ՝ օտար լեզուներով երկրի անվան ուղղագրությունը փոխելու համար։ Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Դիվանագետը նշել է, որ նորամուծությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը։

«Մեր երկրի բրենդի հեղինակությունը բարձրացնելու համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ սկսված գործընթացը մոտենում է ավարտին։ Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղարկած նամակով մենք օտար լեզվով մեր երկրի անունը ՄԱԿ-ում գրանցում ենք որպես «Türkiye»: Թող սա լավ լինի մեզ համար»,- գրել է Չավուշօղլուն։

Այսպիսով, այսուհետ Turkiye («Turkiye») անվանումը կօգտագործվի բոլոր միջազգային ֆորումներում և պաշտոնական փաստաթղթերում, որտեղ նախկինում օգտագործվել են տարբեր աանուններ (Turkey, Turkei, Turquie և այլն):

Հիշեցնենք, որ turkey՝ փոքրատառով, անգլերենում նշանակում է հնդկահավ։