|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Google ընկերությունն այսուհետ դառնալու է իր իսկ ստեղծած «Alphabet» (Այբուբեն) հոլդինգային ընկերության «քույր» կառույցը. տեղեկացնում է BBC-ն:
Նոր ընկերության մաս են կազմելու նաև «YouTube»-ը ու «Android»ը:
Ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հայտնել են, որ ընկերությունն այժմ էլ շատ լավ է աշխատում, սակայն դառնալով հոլդինգի մաս՝ բարելավելու են իրենց գործունեությունը:
«Alphabet»-ի ամենախոշոր ընկերությունը մնալու է «Google»-ը՝ կրելով մի շարք փոփոխություններ:
Անդրադառնալով ընկերության նոր անվանմանը ` կորպորացիայի հիմնադիրները ասել են. «Մենք հավանեցինք «Alphabet» անվանումը, քանի որ այն նշանակում է տառերի խումբ, որոնք մարդկության խոշորագույն ձեռքբերումներից մեկի՝ լեզմի մի մասն են»:
Նրանց խոսքով՝ կորպորացիան կարող է նոր անվանումով շուկայում հեշտությամբ մրցակցել նաև «Apple» ընկերության հետ: