|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքական «Türkiye» իշխանամետ թերթը հայտնում է, որ Միացյալ Նահանգները ստեղծում է 30,000-անոց կորպուս՝ Սիրիայի արևելյան շրջաններում լայնամասշտաբ գործողություն իրականացնելու համար:
Սիրիայի ընդդիմության հրամանատարները թերթին տված հարցազրույցում նշում են, որ ԱՄՆ-ը նախատեսում է այդ գործողությունն իրականացնել Ալ Բուկամալի՝ Իրաքի սահմանին գտնվող, և Աթ Թանֆ, որտեղ հատվում են Հորդանանի, Իրաքի և Սիրիայի սահմանները, տարածքների միջև: Այսպիսով` 250 կիլոմետրանոց միջանցքում գործողությունը կսկսվի միաժամանակ: Սիրիայի արևելքում գործողության շրջանակներում, որը, ինչպես նշվում է, կտևի առնվազն ութ ամիս, զինյալների աշխատավարձերը կկազմեն 300 դոլար, իսկ հրամանատարությանը՝ 600-1000 դոլար՝ կախված կոչումից:
Ենթադրվում է, որ ծրագիրը նպատակ ունի ազատվել տարածաշրջանում Իրանի ներկայությունից և հանգստացնել Իսրայելին:
Նշվում է, որ Միացյալ Նահանգները երկու հենակետ է խնդրել Թուրքիայից` որպես ուսումնական և նյութատեխնիկական կենտրոն օգտագործելու համար: