կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 19:21
Հասարակություն

Ձեռնաշղթաներ հագցրել, գնում-գալիս՝ խփում էին. քաղաքացին՝ ոստիկանների գործողությունների մասին

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւից ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Քաղաքացիներից շատերը ոստիկանության բաժիններից տեղափոխվել են հիվանդանոցներ՝ մարմնական տարբեր վնասվածքներով։

Միքայելյան հիվանդանոց տեղափոխված «Դիմադրություն» շարժման ակտիվիստ  Արթուր Ազիզյանը պատմում է, որ իրեն բերման ենթարկելու ժամանակ ձեռնաշղթաներ են հագցրել, գցել են գետնին ու հարվածել։

«Ոստիկանները անցնում-դառնում՝ խփում էին։ Հետո տարան Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ասացի՝ ինձ օգնություն է պետք, 35 րոպե շտապօգնությունը կանգնած էր, թույլ չէին տալիս, որ բժիշկները օգնություն ցուցաբերեն»,- պատմում է քաղաքացին։

Նա այս պահին գտնվում է Միքայելյան հիվանդանոցում։ Ըստ քաղաքացու՝ կողոսկրերի կոտրվածք է ստացել։

Մանրամասն՝ տեսանյութում.