Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
«Արեւելք» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագիր Սաքո Արյանը «Քաղբանտարկությունը ժողովրդավարական բաստիոնում. օրենք եւ ամենաթողություն» խորագրով Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ընթացքում կտրուկ քննադատության է ենթարկել ներկայիս իշխանությունների դիրքորոշումը սփյուռքի հարցում:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հարձակում են նախաձեռնել երեք ուղղությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ազգային կրթության եւ Սփյուռքի նախարարության նկատմամբ:
«Անկասկած, կհիշեք, որ, այո, Սփյուռքի նախարարությունը քննադատներ ուներ, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այն դարձել էր մի կառույց, որն ամեն կերպ աջակցություն էր տրամադրում մեր հայրենակիցներին, որոնք փրկվել են Սիրիայում պատերազմի դաժան ժամանակ: Եվ մասնագիտական առումով, որպես լրագրող, ես այդ ամենը վերապրել, վավերագրել եմ»,- ընդգծել է Սաքո Արյանը:
Լրագրողն ընդգծել է, որ Սփյուռքի նախարարության դերակատարության նմանօրինակ նվազեցմամբ, նախարարի պաշտոնը լիազոր ներկայացուցչի պաշտոնի հասցնելով՝ փորձ է արվել խզելու կապը Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ:
Սակայն Սաքո Արյանը նշել է, որ դա իրականություն չի դառնա, քանի որ Սփյուռքը այնպիսի կառույց է, որը գոյություն ունի ոչ մեկ տարի, այն ամուր արմատներ եւ գաղափարախոսություն ունի:
Նա հավելել է, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնք հարգանքի են արժանի: