|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում շրջանառության մեջ է դրվել քարտեզ, որում Ռուսաստանի տարածքները ներկայացվում են որպես թուրքական տարածք: Քարտեզը ներկայացնում է «Մեկ ժողովուրդ՝ հինգ պետություն» հասկացությունը:
Իններորդ դասարանի թուրքական դասագրքերում ցուցադրվում է «Թուրքական աշխարհի» քարտեզը: Երեխաներին սովորեցնում են, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը տարածվում են մինչև Ռուսաստանի հյուսիս: Քարտեզի մասին նշել է «Турция-это» Telegram ալիքը:
Սքրինշոթից երևում է, որ «Թուրքական աշխարհը», ըստ դասագրքերի հեղինակների, ներառում է ոչ միայն բուն Թուրքիան: Անկարայի շահերը տարածվում են երկրի սահմաններից այն կողմ: Օրինակ՝ որպես թուրքական են ցուցադրվում Ղրիմը, ինչպես նաև Ադրբեջանը, Ղազախստան, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Բաշկիրիան, Յակուտիան, Տուվան, Թաթարստանը, Ալթայի երկրամասը, Խակասիան, Կարաչաևո-Չերկեսիան և այլ տարածքներ: