Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին մեր մեծագույն մտահոգությունն այն է, որ Սյունիքն էլ է վտանգված՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը՝ լրագրողների հետ հարցազրույցում։
«Որովհետև այս պարտվողական կացության մեջ, որ գտնվում է ՀՀ իշխանությունը՝ իր անհայրենիք վիճակի մեջ շատ զիջումների է պատրաստ։ Եվ մենք կուզենք հայտնել, որ ՀՅԴ-ն և իր Հայ դատի կառույցներն ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ պաշտպանելու Հայաստանի սահմանները»,-ասաց Հակոբ տեր-Խաչատուրյանը։
Խոսելով Սոչիի հայտարարությունների մասին նա նկատեց, որ դրանք շարունակությունն էին նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների, ուրեմն այդ ուղղությամբ զգայացունց նորություններ չկան։
«Կարևորագույն խնդիրները, որ մեզ շարունակում են մտահոգել՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են, որոնք երբեք չպետք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին, որովհետև մենք քաջ գիտենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման և սահմանազատման ճամփով»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մենք կտրականապես դեմ ենք միջանցքի գաղափարին, բայց թե որեւէ ձեւով Հայաստանը բացվելու է աշխարհի առջեւ, այդտեղ որեւէ հարց չունենք, եթե լինի մտածված, հաշվարկված, ծրագրավորված աշխատանք՝ ասաց նա:
Անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը եւ փաստին, որ այնտեղ խոսք չկար Արցախի խնդրի մասին, Հակոբ Խաչատուրյանն ասաց. «Այդ հայտարարությունում շատ բաների մասին խոսք չկար՝ Արցախի կարգավիճակ, գերիների հարց, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պատերազմական ոճիրների խնդիր: Մեզ համար կարեւոր է, որ Արցախի հարցը լուծված չէ, որքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ իր համար նման հարց գոյություն չունի, թե Արցախի մարզ գոյություն չունի Ադրբեջանի մեջ: Մենք կողմնակից ենք, որ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը վերականդանացվի»,-ասաց նա::
Եթե հնարավորություն լիներ հետաձգել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, անշուշտ մենք դրա կողմնակիցը կլինենք, ասաց նա, սակայն այս իշխանությունները պնդում են, որ քանի որ կետ գոյություն ունի նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում, որ պետք է կատարվի դա:
«Մենք չենք հավատում, որ այդքան անմիջական է հարցը, որովհետեւ դուք լավ գիտեք, որ կան շատ երկրներ, որոնք ունեն բնականոն հարաբերություններ՝ առանց սահմանագծում ու սահմանազատում ունենալու: Այս ուղղությամբ Հայաստանին պարտադրել այնպիսի խիստ պայմաններ, որ աշխարհի շատ պետություններ չունեն, իսկապես անընդունելի է: Պարտության հետեւանքով թշնամին փորձում է ամ են ինչ կորզել, եւ այդ ուղղությամբ օգտագործում է շատերի անտարբերությունը կամ Թուրքիայի քաջալերանքը»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․