Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerevan.today-ը գրում է. «Նախատեսվող արտահերթ ընտրություններին ընդառաջ, կարծում ենք, առավել քան էական է, թե որ ուժը ի՛նչ հիմնական շեշտադրումներով, խոստումներով է ներկայանալու հանրությանը, ընտրողներին, ժողովրդին, ինչպես ասվում է: Սակայն, որքան էլ բնական է համարվում նախընտրական խոստումների որոշ «ճոխությունը», մենք ինքներս ենք անբնական ու անտանելի վիճակում, որպես պետություն, հասարակություն, որպես երկիր ու ժողովուրդ: Ուստի էական, եթե ոչ առանցքային է դառնում ոչ այնքան նախընտրական խոստումների կամ հիմնական մոտեցումների գրավչությունը, այլ բազմապատիկ ավելի կարեւորվում է, թե ո՛վ է դա ասում, ո՛ր գործիչը: Ի վերջո, որքանո՞վ է հիմնավորված ներկայացվող մոտեցումը կամ խոստումը, ու ի՞նչ գործերի բագաժ ունի խոստում կամ հավաստիացում հնչեցնողը:
Այդ տեսանկյունից կապիտուլյանտ փաշինյանական ռեժիմը, որքան էլ որ հիմա ռեւանշիստական ու բռնատիրական ծաղրանկարային շարժումներ անի, տապալված է: Քանզի փաշինյանական ռեժիմի «գործը» Արցախի կործանումն է, Հայոց բանակի ավելի քան 5000 զինվորների ու սպաների կորուստը, կտրուկ ընդարձակված «Եռաբլուրը», հազարավոր ու հազարավոր վիրավորվածներն ու հաշմվածները, տասնյակ ու տասնյակ հազարավոր տնազրկվածները: Նորմալ հասարակության դեպքում փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները հանրությունից ոչ թե ձայն կամ քվե կակնկալեին, այլ… ժավելի սպիրտ կամ խիտ քացախաթթու (այսպես ասած՝ «էսենցիա») կխնդրեին, որ խմեն ու ինքնաոչնչանան: Սակայն թողնենք դրանց: Առանց այդ էլ՝ կապիտուլյանտ-հողատուներին ու անարժան-խաբեբաներին մեծ ուշադրության արժանացրինք այս մի քանի տողով:
Շատ ավելի կարեւոր է, թե ինչ առանցքային մոտեցումներ ունի երկիրն ու ժողովրդին այս ճահճակործան վիճակից հանելու իրական հայտ ներկայացրած եւ վստահություն ներշնչող «Հայաստան» դաշինքը, ի դեմս նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅ Դաշնակցության եւ «Վերածնվող Հայաստանի»:
Հարկավ, դեռ կկազմվի ու հանրությանը կներկայացվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը՝ իշխանությունը հայ ժողովրդին վերադարձնելուց հետո անելիքի, հիմնական մոտեցումների եւ պատկերացումների առավել մանրամասն նկարագրմամբ ու հիմնավորումներով: Սակայն «Հայաստան» դաշինքի ձեւավորման հիմնարար ակտում՝ համագործակցության «Հռչակագրում» արձանագրված թեզերը թույլ են տալիս միանգամայն որոշակի պատկերացում կազմել այն մասին, թե ինչն ինչպես է լինելու իշխանությունն այս ընտրություններով հայ ժողովրդին ու ազգային ուժերին վերադարձնելուց հետո:
Առաջինն, իհարկե, Արցախի ներկայիս բեկորաբզկտված վիճակն է ու հետագա ճակատագիրը: Նախ, ընդգծելի է «Հայաստան» դաշինքի ընդհանրական գնահատականը, որ Արցախի հետ տեղի ունեցածը եւ շարունակվող գործընթացները ցավոտ հարված են մեր ազգային պետականությանը, ինչպեսեւ՝ խաթարում են երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը, հարցականի տակ են դնում մեր արժանապատվությունն ու կյանքի իրավունքը:
Ինչ վերաբերում է հետագա ընթացքի առումով ունեցած մոտեցմանը, ապա այն, էլի ընդհանրական ձեւակերպմամբ, հետեւյալն է. «Անարդարացի ստատուս քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգնմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, եւ Արցախ-Հայաստան երաշխավորված, գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը»:
Ավելի պարզ ասած՝ «Հայաստան» դաշինքը, գալով իշխանության, վերականգնելու է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցային գործընթացը, ձգտելով ստեղծված իրավիճակում հասնել հնարավոր առավելագույնին, ինչը չափազանց դժվար ու բարդ է լինելու՝ հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում ու կործանարար պատերազմով «թավշյա» պոռոտախոսների գործած ավերները:
Ամեն դեպքում, «Հայաստան» դաշինքը հավաստիացնում է, որ քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես, հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետեւանքները մեղմելու աշխատանքներին (գերիների վերադարձ, զոհվածների եւ անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների, տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ եւ այլ կարեւորագույն հարցեր):
Մեծ հաշվով, «Հայաստան» դաշինքը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ձգտելու է նախ՝ կասեցնել ներկայիս կործանումային ընթացքը, փրկել ու պահել այն, ինչ հնարավոր է փրկել, վերականգնել պետության սուբյեկտայնությունը: «Հայաստան» դաշինքը իրական հնարավորություն է՝ պետականությունը, ինքնիշխանությունը, տնտեսությունը, ազգային արժանապատվությունը վերականգնելու համար: Ըստ էության, կարելի է ասել, որ սա է նախագահ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն եւ իշխանության վերադառնալու հիմնական մոտիվացիան»։