|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Թուրքիան պատերազմից հետո հետաքրքրություն է ցուցաբերել Խարկովի և Խարկովի շրջանի վերականգնման հարցում։ Այս մասին հայտարարել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նա նշել է, որ կան մի քանի առաջարկներ այնպիսի երկրներից, որոնք ցանկանում են վերականգնել Խարկովի մարզը։
«Նախագահի աշխատակազմի հետ բանակցություններ են ընթանում: Ես մասնակցել եմ նման մի քանի հանդիպումների։ Մասնավորապես` Թուրքիան շահագրգռված էր հովանավորչություն ստանձնել Խարկով քաղաքի և Խարկովի շրջանի վերականգնման հարցում։ Ես գիտեմ, որ կան մի քանի առաջարկներ, բայց դա կորոշի նախագահի աշխատակազմը՝ միջազգային քաղաքականության մակարդակով»,- ասել է Սինեգուբովը։