Փոխարժեքներ
25 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարվարդի համալսարանից պահանջել է մանրամասն տեղեկատվություն օտարերկրյա ուսանողների վերաբերյալ։
«Ինչո՞ւ Հարվարդը չի խոսում այն մասին, որ իր ուսանողների գրեթե 31%-ն արտասահմանցիներ են, և ընդ որում այդ երկրները, որոնցից մի քանիսը բնավ բարեկամական չեն ԱՄՆ-ի նկատմամբ, ոչինչ չեն վճարում իրենց ուսանողների ուսման համար և երբեք էլ չեն պատրաստվում դա անել։ Ոչ ոք մեզ դա չի ասել։
Մենք ուզում ենք իմանալ, թե ովքեր են այդ օտարերկրյա ուսանողները. միանգամայն խելամիտ խնդրանք է, չէ՞ որ մենք Հարվարդին միլիարդավոր դոլարներ ենք տալիս, բայց Հարվարդն առանձնապես ընդառաջ չի գնում։ Մեզ անուններն ու երկրներն են պետք։ Հարվարդն ունի 52 000 000 դոլար, օգտագործե՛ք դրանք և դադարե՛ք դաշնային կառավարությունից խնդրել շարունակել ձեզ գումար հատկացնել», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմն արգելափակել էր Հարվարդի՝ օտարերկրյա ուսանողներ ընդունելու իրավունքը՝ հայտարարելով բուհի թշնամական վերաբերմունքի մասին հրեա ուսանողների նկատմամբ, սակայն դատարանը կասեցրել էր այդ քայլի իրականացումը։