|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Վերջին օրերի խայտառակ կալանավորումները ապացույցն են այն իրողության, որ կառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել: Պետական ռեպրեսիվ ապարատի գործադրմամբ փորձ է արվում սեփական մտածող օրգանը երկար պահել աթոռին, բայց, թե պատմությունը հուշում է, որ սրանք մահամերձի խռխռոցներ են: Հատուկ կուզեմ ասել, որ կառավարական տան պոլի շորի տակ պառկած դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները և այլ դերակատարները վերահաս իշխանափոխությունից հետո անպայման պետք է պատժվեն, որպեսզի հետագայում բացառվեն այսօրինակ խայտառակությունները:
Դատաիրավական համակարգը զրոյացվել է, փոշիացվել է այն ամենը, ինչը կաթիլ-կաթիլ ձեռք էր բերվել: Կալանք տվող մանկլավիկները արժեզրկել են ամբողջ համակարգի նկատմամբ վստահությունը: Այս ամենը ևս մեկ պատճառ է ոտքի ելնելու, թրքաբարո, թրքահպատակ, մանր դիկտատորներին վռնդելու համար:
Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան