Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատապարտելով Զարուհի Փոստանջյանին և ԵԽԽՎ-ում նրա հնչեցրած հարցը` միևնույն ժամանակ ողջամտության կոչ եմ անում Գալուստ Սահակյանին, ով լրատվամիջոցներին ասել է, թե «յոթհարկանիով» կպատասխաներ Զարուհուն: Ինչո՞ւ, մարդ Աստծո, ինչո՞ւ նեղանալ ջահել աղջկանից ու սպառնալ հայհոյանքով: Երևի մտածում եք` Զարուհին թույլ կին է, այո՞: Իսկ Դուք, պարո'ն Գալուստ Սահակյան, շա՞տ ուժեղ եք: Եթե էդ հունարի տերն էիք, ինչո՞ւ մի երկու-երեք հարկանի գեղեցիկ խոսք չասացիք Վիկտոր Դալլաքյանին, ով ավելի վաղ ասել էր այն ամենը, ինչ Զարուհին ասաց այսօր: Դալլաքյանին նշանակեցիք նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում, այսինքն` պարգևատրեցիք, իսկ Զարուհուն, այ քեզ բան, հայհոյա՞նք է հասնում: Զարուհին ընդամենը հարցրել է` որտեղի՞ց են վերցվել այդ փողերը, մինչդեռ Դալլաքյանը հասել էր զրպարտության` ասելով, որ այդ փողերը ժողովրդի թոշակներից ու աշխատավարձերից են վերցվել: Անարդար է, ախր` մեկին հայհոյում ես, մյուսին` պաշտոն տալիս: Սրան երկակի ստանդարտ են ասում, պարո'ն Սահակյան:
Իսկ հիմա` Զարուհու մասին: Հարգելի' տիկին Փոստանջյան, Դուք իսկապես խայտառակչի եք: Իսկ եթե խայտառակչի չեք, ուրեմն, հազար ներողություն, հիվանդ եք, որովհետև, չգիտես` ում դրդմամբ, Ձեր իսկ կուսակցապետի կողմից շատ հարգված մարդուն այդպիսի հարցեր եք տալիս` հազար չուզողի ներկայությամբ: Նկատի ունենք հայերի ու Հայաստանի լավը չուզողներին: Սարսափելի է մտածել, որ Ձեզ կաշառել են: Առավել սարսափելի է մտածել, որ կաշառել են թուրքերը: Այդ իսկ պատճառով էլ ավելի շատ հակված եմ մտածելու, որ Դուք հիվանդ եք: Խորհուրդս սա է` բուժվեք Եվրոպայում և նոր միայն վերադարձեք: Բուժման ծախսերը մեր պետությունը հաստատ կհոգա: Դրա փորձն արդեն ունենք...
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ