|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել մայիսի 12-ին անհայտ անձանց կողմից, որոնք երկու ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Cumhuriyet հրատարակությունը։
Հյուպատոսության շենքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով կոտրվել են ապակիներ, վնասվել պատերը։ Զոհեր և վիրավորներ չկան։
Միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։ Փարիզի ոստիկանությունը դեպքի առնչությամբ լայնածավալ հետաքննություն է սկսել։