Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. հունիսի 20-ին «խաղաղություն» բառից խաբված ընտրազանգվածի շնորհիվ Ադրբեջանը վերահաստատեց իր իշխանությունը Հայաստանում․ ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ շատ-շատերը հետո հասկացել են Նիկոլի կեղծիքը և միացել Ֆրանսիայի հրապարակին:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-ռուսական և այլ երկկողմ հարաբերություններում Հայաստանը ներկայացված չէ: Փոխարենը Ադրբեջանը ներկայացված է երկու անգամ և´ «հայկական» կողմից, և´ ադրբեջանական:
«2021թ. հունիսի 20-ի ճակատագրական սխալը պետք է ուղղել ամբողջ ժողովրդով: Եթե չհաջողվեց, հետո Նիկոլից կամ ընդդիմությունից ոչ ոք թող չբողոքի, թե ինչո՞ւ Հայաստան պետությունն այլևս չկա: Նիկոլի գործողությունները տանում են նրան, որ Հայաստան չլինի: Ընդդիմությունը պայքարում է, որ Հայաստան լինի: Որոշումը կախված է յուրաքանչյուր հայ մարդուց:
Սա վերաբերում է բոլորիս` Սփյուռքին, Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիներին:
Հարգելի՛ պատվախնդիր, հայրենատեր հայ մարդ: Ինքդ քեզ մի պարզ բան խոստացիր, ու արա այդպես: Դու ո´չ «Հայաստան» դաշինքի, ո՛չ «Պատիվ ունեմ» դաշինքի, ո՛չ ընկերոջդ, ո՛չ հարևանիդ, ո՛չ էլ որևէ մեկի խաթր կամ ինադու չես դուրս եկել պայքարի: Վերջ տալ է պետք դատարկ բամբասանքներին ու չհիմնավորված զրույցներին: Տունն այրվում է աչքներիդ առջև, հրդեհը մարելու փոխարեն հրշեջներին եք քննարկում: Դրա ժամանակն էլ կգա:
Իսկ այսօր դու ոտքի ես կանգնում, որպեսզի ներկայիս քաոսային ու անկանխատեսելի աշխարհում թուրքի շահերին մատաղ չանեն քեզ, քո սերունդն ու Հայրենիքը: Դու ոտքի ես կանգնում, որ թուրքի առաջ երեխաներդ անվտանգ լինեն: 1915թ. մեր ապուպապերն էլ չէին հավատում, որ կարող են մորթվել: Բայց ցավոք դա եղավ, և առ այսօր աշխարհը թուրքին չի դատապարտել: Թուրքը (նաև աշխարհը) հարգում ու հաշվի է նստում միայն բռունցքված, միասնական հայերի հետ:
Միացիր ու անվտանգ դարձրու քո ու քո երեխաների ապագան: Ֆրանսիայի հրապարակ արի քո բոլոր հարազատների ու բարեկամների հետ: Հավատա, որ կան պահեր, որ մի ամբողջ կյանք արժը: Այսօր հայ ժողովուրդն ապրում է հենց այդ պահը:
Աստված օգնական մեր ազգին:
Ձայն բազմաց, ձայն Աստծո», - գրել է նախկին պաշտոնյան: