Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:
Անկախ Ուկրաինայի առաջին նախագահը ծնվել էր 1934 թվականի հունվարի 10-ին Վոլինիայում։ Նա իր կուսակցական կարիերան սկսել էր որպես Ուկրաինայի Կոմկուսի Կենտկոմի քարոզչության բաժնի վարիչ։ Մինչեւ 1990-ական թվականները ղեկավարել էր Ուկրաինայի կոմունիստական կուսակցության գաղափարական բաժինը։ Թերթերի էջերում նա քննարկել էր Ուկրաինայի անկախությունը կողմնակիցների հետ։
1991 թվականին Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, Կրավչուկի նախագահությամբ, ընդունեց Ուկրաինայի անկախության հռչակման ակտը։ Դեկտեմբերին Կրավչուկն ընտրվեց նախագահ։ Հենց նրա ստորագրությունն է դրված ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին Բելովեժսկայայի պայմանագրի տակ։
2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի փետրվարը Կրավչուկը գլխավորել է Դոնբասում կարգավորման ուկրաինական շփման խումբը։
Վերջին տարիներին Կրավչուկը աչքի էր ընկել իր վառ արտահայտություններով։ Այսպես,՝ նա իր ամենամեծ սխալն էր անվանել «վստահությունը Ռուսաստանի նկատմամբ»։ Նրա խոսքով՝ հենց դա էր իրեն «խանգարել անկախ Ուկրաինա կառուցելու ճանապարհին»։
2021 թվականին 87-ամյա Կրավչուկն ասել էր, որ իր մահճակալի մոտի սեղանիկին ատրճանակ է դրել, որով պատրաստվում է կրակել «ռուս դեսանտայինների վրա»։