Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաթղթի մասին որոշումը պետք է կայացնել հասարակական քննարկումներից հետո. ըստ yerkir.am-ի՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության մասին օրինագծին:
Նախագահն օրինագիծը չի կարդացել, սակայն հանդես է գալիս ցանկացած բռնության դեմ, այդ թվում՝ ընտանիքներում ու հատկապես՝ կանանք և երեխաների հանդեպ:
«Շատ ցածր մակարդակի մասին է խոսում այն, որ ավելի ուժեղն իր իրավունքներն է հաստատում բռունցքների միջոցով»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ որոշ իրավախախտումների դեմ կարելի է գործող նորմերը կիրառել:
Նա անդրադարձել է նաև հասարակական հարցումներին, ըստ որոնց՝ ռուսաստանցիների 70 տոկոսը կողմ է օրինագծին:
«Ես իրականում չեմ հասկանում՝ նրանք կողմ են հենց այդ օրենքի՞ն, թե՞ ընդհանրապես՝ բռնությանը: Ես էլ եմ դեմ բռնությանը: Հարկավո՞ր է այդ օրենքը: Եկեք հանգիստ քննարկենք հասարակության հետ»,- նշել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը դեմ է այդ օրինագծին:
Հիշեցնենք, որ Ռուս ուղղափառ եկեղեցին նույնպես դեմ է օրինագծին: