|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկացրել ենք, որ երեկ՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ ու 4 վիրավոր:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշեց, որ վիրավորներից երկուսին Մարտակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխում են իրենց մոտ:
«Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է: Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուսի մոտ վերին վերջույթն անդամահատվել է: Մյուս երկու վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխման ենթակա չեն»,- հայտնեց նա: