|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Դիմադրություն» շարժման անհնազանդության գործողություններից սարսափահար՝ Փաշինյանը փորձում է փրկել իրադրությունը, որն իրականացնում է միջնադարյան կարգերին բնորոշ բռնի մեթոդներով:
Yerkir.am-ը լուր ստացավ առ այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները երեկ Երևան են տարել Սիսիանի համայնքապետարանի 3 աշխատակցի՝ քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին, կազմակերպչական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանին, նույն բաժնի պետի տեղակալ, իրավաբան Օվսաննա Մարկոսյանին:
Սիսիանում այս բռնությունները կապում են նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի՝ «Դիմադրություն» շարժման շրջանակներում ցուցաբերած ակտիվությամբ և հանրության շրջանում ունեցած բարձր հեղինակությամբ: