Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Վաղը, դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 16-ին, «Ժառանգությունը» պատրաստվում է ավտոերթ կազմակերպել` ընդդեմ ԱՊՊԱ-ի` Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Արմավիրում: Երեւանում ավտոերթը կմեկնարկի Բրազիլիայի հրապարակից` Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ: Ավտոերթի մասին իրազեկումը Երեւանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:
Կուսակցությունը դեմ է ԱՊՊԱ-ին մի քանի առումներով. նախ՝ որ ԱՊՊԱ-ի մասին օրենքը չի համապատասխանում հասարակության ներկայիս սոցիալական վիճակին, այն չի համապատասխանում նաեւ սահմանադրական նորմերին. պարտադիր վճարների չափը պետք է օրենքով սահմանվեն:
Կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները պարտավոր են վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, փոփոխել դրա պայմանները` համապատասխանեցնելով դրանք ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքներին եւ հաշվի առնել բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը եւ ՀՀ Սահմանադրության պահանջները, որին հակասում են օրենքի մի շարք դրույթներ: