կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 21:56
Հասարակություն

Ոստիկան, ցուցաբերիր զսպվածություն, մեկ է քեզ խաղացնում են մատների վրա՝ օգտվելով նրանից, որ հայը բաժանված է սև ու սպիտակի. ազատամարտիկ

Ոստիկան, ցուցաբերիր զսպվածություն, մեկ է քեզ խաղացնում են մատների վրա՝ օգտվելով նրանից, որ հայը բաժանված է սև ու սպիտակի. ազատամարտիկ

Ոստիկանությանը միշտ էլ շահագործել են տարբեր նպատակներով, թագավորները դարձել սուրբ, իսկ էս տղերքին գցել են կրակը: Նման գրառմամբ է հանդես եկել ազատամարտիկ, «Ատան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը։

Անդրադառնալով հանուն Արցախի ու ՀՀ անվտանգության Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ցուցաբերվող վարքին՝ Մարգարյանը ֆեյսբուքում գրել է.

 

«Շատերն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում ոստիկանության գործողություններին։ Ասեմ՝ խեղճ ոստիկաններ, ախր Ոստիկանությունը երբեք անկախ որոշող չի եղել, նա միշտ էլ տարբեր իշխանությունների ձեռքում «խաղալիք» է եղել: Ոստիկանությանը միշտ էլ շահագործել են տարբեր նպատակներով, թագավորները դարձել սուրբ, իսկ էս տղերքին գցել են կրակը: Պատերազմի ժամանակ Ոստիկանության տարբեր բաժանմունքներից ոստիկանության տարբեր աշխատակիցներ կանգնեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, շատերը զոհվեցին, շատերը դարձան հաշմանդամ: Ներկա և նախկին իշխանություններն իրենց հավեսի համար միշտ էլ դեմ են տվել այդ տղերքին։

Ոստիկանության համակարգում շատ ընկերներ ունեմ ու միշտ էլ՝ կրակն ընկած վիճակ, որովհետև իրենց գործողություններում գործում է վերևների թելադրանքը: Այո, ծեծը չեմ արդարացնում, իհարկե կան նաև կույր կարիերիստներ, որոնք հանուն պաշտոնի և երկու կոպեկ պրեմիայի, կանցնեն ամեն ինչի վրայով: Կան նաև տգետներ, որոնք, ափսոսանքով եմ ասում, կրում են ոստիկանի համազգեստը՝ զերծ ծառայողական կուլտուրայից և մարդկային վերաբերմունքից: Բայց, անկախ ամեն ինչից, ոստիկանը նույնպես մարդ է և չի հանդուրժում իր հասցեին հնչեցրած վիրավորանքը։ Նա, երբեմն, կորցնում է իրեն, երբ կպնում են մորը, հորը, տուն ու տեղին, երեխային…

Ասացեք՝ ո՞ր մեկս դա կհանդուրժենք, ոչ ոք: Քաղաքացին էլ պիտի հասկանա, որ երբ խոսում է պետություն սիրելուց, պետք չէ և չի կարելի հայհոյել ծառայության մեջ գտնվող անձին ու թևին առկա է ՀՀ գերբն ու դրոշը: Նենց որ, ազգ դու քեզ պահիր կոռեկտ, իսկ դու ոստիկան, ցուցաբերիր զսպվածություն, մեկ է ձեզ խաղացնում են մատների վրա՝ օգտվելով նրանից, որ հայը բաժանված է սև ու սպիտակի։ Թողեք բոլորին միացեք միասնության գաղափարին»։