|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրամիության 14 երկիր, ներառյալ՝ Գերմանիան և Ֆրանսիան, առաջարկել են ստեղծել ռազմական արագ արձագանքման ուժ, որը կարող է կիրառվել միջազգային ճգնաժամերի սկզբնական փուլերում: Այս մասին չորեքշաբթի Reuters գործակալությանն ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա:
Երկրներն ասում են, որ ԵՄ-ն պետք է ստեղծի 5000 զինծառայողից կազմված բրիգադ, որը պետք է ապահովված լինի նավերով և օդանավերով՝ օգնելու համար հրատապ կարիք ունեցող ժողովրդավարական օտար կառավարությունների:
ԵՄ պաշտպանության նախարարները հինգշաբթի կքննարկեն գաղափարը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի նախագահությամբ անցկացվող հերթական հանդիպման ժամանակ։ Նշենք, որ Բորլեը նախատում է ԵՄ-ին արտասահմանում ավելի ակտիվ միջամտություն չունենալու համար, հատկապես՝ այնպիսի երկրներում, ինչպիսին է Լիբիան:
14 երկրներն են՝ Ավստրիան, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Հունաստանը, Ֆրանսիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովենիան և Իսպանիան:
1999-ին առաջին անգամ քննարկումներ սկսելով`ԵՄ-ն 2007-ին ստեղծեց 1500 հոգանոց մարտական խմբերի կենսունակ համակարգ` ճգնաժամերին արձագանքելու համար, բայց դրանք երբեք չեն կիրառվել: