Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Օրը սկսենք «ծանր վիրավորանքի» հոդվածին վերաբերող հերթական «հիանալի» նորությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ հանցակազմը կոտրում է տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ «նախկինների» ստեղծած քրեական իրավունքի անքակտելի սկզբունքները և 137.1 հոդվածը դուրս է բերում տիեզերական ասպարեզ։ Եթե Դուք բարձրաստիճան նիկոլականին ուղղված «ծանր վիրավորանքը» հասցնեք անգամ «Սոյուզ-Ապոլոն» տիեզերական կայանից՝ միևնույն է՝ Շենգավիթի բաժնում ձեր վրա քրեական գործ կհարուցվի։
Դե ինչ, սպասեք ձեր այս նոր «տեսության» побочный эффект-ներին։
ՀԳ. Քննիչի անունը հատուկ չեմ հրապարակում, քանի որ մի քանի տասնյակ գործերի վերլուծության արդյունքում եկել եմ հստակ հետևության՝ այս խայտառակության հետևում կանգնած է ոչ թե քննչական կոմիտեն, այլ դատախազությունը»։