կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-20 11:02
Աշխարհ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազային հարվածելու մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազային հարվածելու մեջ

Այս տարվա հոկտեմբերին անօդաչու թռչող սարքի հարվածը Սիրիայի հարավում գտնվող ամերիկյան ռազմակայանին Իրանի պատասխանն էր Իսրայելի օդային հարվածներին Սիրիայի վրա. հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների բազմաթիվ աղբյուրները:

Պարբերականը գրում է, որ հոկտեմբերի 20-ին հինգ անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Սիրիայի հարավում գտնվող Աթ Թանֆ ամերիկյան ռազմաբազայի վրա։ Միայն երկու անօդաչու թռչող սարքեր են պայթել հարվածից։

Հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ իսրայելական հետախուզության կողմից մոտալուտ հարվածի մասին հաղորդումներ ստանալուց հետո բազայի մոտ 200 աշխատակիցներ մի քանի ժամ առաջ տարհանվել էին։

Պարբերականը նշում է, որ, ըստ աղբյուրների, հարվածը հասցվել է Սիրիայում իրանամետ ուժերի կողմից, սակայն Պենտագոնի խոսնակը «հրաժարվել է հրապարակայնորեն մեղադրել Իրանին՝ մասամբ խուսափելու համար միջուկային ծրագրի նորացման շուրջ բանակցությունները խափանելուց, որոնք պետք է վերսկսվեն նոյեմբերի 29-ին»։