կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 11:36
Քաղաքական

«Շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» խոսքերին ինչպե՞ս եք վերաբերվում

Խնդրում եմ հաստատեք, որ Դուք, ընտրվելու պարագայում, հետամուտ եք լիելու Մարդու իրավուքների պաշտպանի կողմից վերջին մեկուկես տավա ընթացքում ծավալած գործունեությանը, ապահովելու եք շարունակականությունը և հանդես  եք գալու որպես  ամբողջ  Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան՝  ներկայացնելով գնահատականներ մարդու իրավունքների մասին օբյեկտիվ, անաչառ առանց որևէ  կողմնակալության․ դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Այս ամբիոնից վերջին 3-4 տարիների ընթացքում հնչել  են բավական սուր և անթույլատրելի արտահայտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ատելության խոսք, մասնավորապես՝ շնաբարո դուրսպրծուկներ, վզից բռնելու ենք շպրտենք դուրս  և այլն։ Խնդրում եմ Ձեր հստակ գնահատականը»,- ասաց պատգամավորը։