|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, ովքեր ի նշան «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից քայլերթ կիրականացնեն անցկացնել դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք:
Նրանք այնտեղ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանին ու գիտական խորհրդի անդամներին դիմում-նամակներ կփոխանցեն, որոնց բովանդակությունը կհրապարաի կեսօրին:
Քայլերթից հետո ակցիայի մասնակինցերը 3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առաջարկվող օրինագծով նախատեսվում է «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել ոչ պարտադիր: Ուսանողների բողոքին են միացել նաև դասախոսներ, և երկու օր առաջ՝ նոյեմբերի 18-ին, իրենց բողոքների շուրջ քննարկում ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Հավելենք, որ այս պահին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամները շարունակում են նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի