|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի առջևի ավտոկայանատեղիում Չարենցավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արա Շահբազյանը, վարելով «Մեծն Կայզեր» ՍՊԸ-ին պատկանող և իրեն ամրակցված «Նիսսան» մակնիշի L 2208 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 33-ամյա Արփինե Բարիղամյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մոր և մանկան առողջության» պահպանման գիտահետազոտական կենտրոն, քանի որ Ա. Բարիղամյանը եղել է հղի: Բժիշկների գնահատմամբ` նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: