|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդը» գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հատնվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ, ներկայումս ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագ Մուրադյանի նամակը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանն ու անձամբ դատախազ Արթուր Դավթյանին: Վահագն Մուրադյանը ներկայացնում է, թե ինչ է կատարվում եւ, ըստ էության, իր այս նամակով փորձում է համակարգում առկա իրավիճակը վեր հանել: Նամակում, օրինակ, ասվում է.
«Պարոն Ա.Դավթյանը, իմ նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից ելնելով, նույնիսկ մի կողմ է դրել դատախազության շահը եւ ցանկանում է վերացնել Հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունը, որ հանկարծ դատական կարգով իմ իրավունքները վերականգնելու դեպքում չկարողանամ զբաղեցնել նույն վարչության ղեկավարի պաշտոնը:
Այդ ամենից ակնհայտ է, որ պարոն Ա. Դավթյանն իր պաշտոնեական լիազորությունները չարաշահում է իմ նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում