Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գլխավոր դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը, քանի որ ասաց՝ գնանք տաս հոգով, ներկայացենք ինչ է արվել. Երաշխավորում եմ, որ որևէ բան չի արվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը առնվազն հարցաքննության, առկա տեղեկատվությունով, չի կանչվել իսկ առանց նրա հարցաքննելու հնարավոր չէ որևէ քննչական գործողություն կատարել»,- ասաց նա:
Ղազինյանն ասաց, որ իր ձեռքում ուներ Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ քրեական գործով ներգրավելու պահանջը, բայց դա չի կարողացել հանձնել. «Ընդամենը ձևական առումով իջավ, որ ցույց տա իջել է, բայց այս մարդկանց արդարացի պահանջին որևէ առարկայական պատասխան որևէ կերպ չհնչեց»,- նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով, հերոսների ծնողները բավարարված չեն դատախազի տված տեղեկատվությունից, ինչը ենթադրում է, որ պահանջն ուժի մեջ է, պահանջը պետք է իրագործվի։ Նա ընդգծեց, որ պահանջն իրավաբանորեն առավել քան հիմնավորված է։ Իսկ ծնողների պահանջն է՝ պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։
«Փաստերը, ապացույցներն առկա են, դատախազությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն և դառնում է համապարտ պատասխանատու այս իրավիճակի համար»,-ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ կփորձեն ինչ-որ կերպ փոխանցել այդ պահանջը, որը ենթարկա է անհապաղ քննման՝ կամ պետք է բավարարվի, կամ մերժվի, բավարաման դեպքում պետք է կիրառվի խափանման միջոց, որը այլ բան, քան կալանավորումը, չի կարող լինել։
«Ճգնաժամը պետք է ստանա իրավական լուծում, ցանկալի է ստանա իրավական լուծում, որպեսզի քրեական օրենքով արգելված արարք կատարողները ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց նա։
Դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, որ վաղը իրենց պահանջին կարձագանքեն։ Սակայն դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատները պահանջում են, որ այսօր պատասխանեն իրենց ու կմնան դատախազության մոտ այնքան, մինչև ստանան պատասխան։
Նշենք, որ դատախազության դիմաց բողոքի հավաք են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ, նրանց հետ հանդիպեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։