կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 13:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու մեր միջնորդությունը բավարարվել է․ զոհվածների ծնողների փաստաբան

Մայիսի 7-ին ներկայացրել էինք միջնորդություն Նիկոլ փաշինյանին որպես վկա հարցաքննեու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի ցուցում՝ ըստ Yerkir.am-ի ասաց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ, ուր ծնողները գնացել էին տուժողի իրավահաջորդ ճանաչվելու և վկայություն տալու։

«Այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ և դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը»,-վստահեցրեց փաստաբանը։

Նրանք միջնորդությամբ վկայակոչել էինք պարզաբանման ենթակա երկու խումբ հանգամանքներ, որոնց մասին պետք է հարցաքնեն Փաշինյանին․ մի խումբը վերաբերում է մինչպատերազմական և պատերազմական ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի և այլ անձանց կողմից կատարված հայտարարություններին, օրինակ, Սյունիքի մարզի 12 կմ հատվածի հողերը դեկտեմբեր ամսին իր կողմից նշված  հայտարարության հիման վրա թշնամուն հանձելը, իսկ երկրորդ խումբը վերաբերում է կոնկրետ ապրիլի 13-ին Փաշինյանի հայտարարությանը։

Ըստ քննիչի հայտարարության հարցաքննությունը պլանավորվում է, ասաց նա, ժամկետը հայտնի չէ՝ քննիչն ինքն է որոշելու։

Խոսելով զոհվածների ծնողների տուժողի իրավահաջորդ ճանաչելու գործընթացի մասին՝ փաստաբանն ասաց, որ արեր առաջ միջնորդություններ էին ներկայացրել, որոնցով ցուցում է տրվել կատարելու քննչական գործողություններ և հիմա Զինվորկան քննչական գլխավոր վարչությունում բոլոր ծնողները ճանաչվում են որպես տուժողի իրավահաջորդ, փաստաբանները՝ ներկայացուցիչներ և ծնողները հարցաքննվում են։

«Տուժողի իրավահաջորդ ճաաչելու որոշմամբ՝ խիստ ընդհանրական իրավական գնահատական է տրված արարքներին, մասնավորապես, հանցագործությունը կատարող ենթադրյալ անձանց հստակ անվանումներ նշված չեն, նշված է, որ մի խումբ պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ազդել են բանակի մարտունակության վրա։

Բոլոր տուժողներն առարկում են հիշյալ որոշման նկարագրական մասի դեմ և բոլոր ծնողները, անխտիր բոլորը, որոշման դեմ առարկելով՝ նշել են, որ իրենց պահանջը բավարարված չէ, քանի որ միակ պատասխանատուն և միակ մեղավորը իրենց որդիների զոհվելու համար Նիկոլ Փաշինյանն է․ այս հետևության նրանք հանգում են Փաշինյան՝ի ապրիլի 13-ի հայտարարությունից հետո, և պահաջում են, որ տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշման մեջ որպես հիշյալ գործողությունների մեղավոր մատնանշվի Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին գործողությունները շարունակվում են»,-ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Տուժողի իրավահաջորդ ճանաչվել է 27 անձ դատախազի կողմից, ևս 15-ի վերաբերյալ զոհերի փաստաբանն է միջնորդություն ներկայացրել։

Մանրամասն՝ տեսանյութում․