Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Սա սեփական շողքից վախեցող իշխանություն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի դիմաց, ուր փորձում են ներխուժել ոստիկանները։
Նա փաստեց, որ Նիկոլ Փաշինյանը մի շենքից մյուսը քայլելու համար 4-5 հազար ոստիկան հավաքում էր Երևանում, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ մի քանի հարյուր զինված ՊՊԾ ծառայողներ լցնում է ԱԺ բակ, մինչև իր անհավսարակշիռ ելույթն ունենա։ Սա դրա մի արտահայտությունն է՝ ասաց Գեղամ Մանուկյանը։
Մինչ այդ դաշնակցական երիտասարդները խաղաղ իրազեկման ակցիա էին իրականացնում Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, որից հետո ոստիկանները մոտեցան և շրջափակեցին երիտասարդական կենտրոնը։ Ապա գրոհեցին շենքի վրա և սկսեցին բեման ենթարկել բոլոր այն երիտասարդներին, ովքեր դուրս էին գալիս շենքից։
Մանրամասն՝ տեսանյութում․