Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Երեկ պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ:
Այս հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ կարեւոր մեսիջ է ունեցել զինվորականներին փոխանցելու, եւ դա արել է հնարավոր ամենադիվագիտական ճանապարհով: Նա բանակի ղեկավար կազմին զգուշացրել է, որ անթույլատրելի է Զինված ուժերի ներգրավումն ընտրական գործընթացներում: Սարգսյանը դա ձեւակերպել է «միջկուսակցական քննարկում», թեեւ հասկանալի է, որ զգուշացումը վերաբերում է շատ ավելի խորքային եւ վտանգավոր միջամտությանը: «Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են եւ ապաքաղաքական...Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու եւ մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»,- ասել է նա:
Հայաստանում բանակը միշտ է ներգրավվել ընտրական գործընթացներում, նույնիսկ հասել է Երեւանի կենտրոն եւ ուղիղ կրակ բացել ընտրությունների արդյունքները վիճարկող անզեն քաղաքացիների վրա: Զինվորների ձայները մշտապես համարվել են իշխող քաղաքական ուժինը: Եթե նախորդ ընտրություններից առաջ բարձր մակարդակներով ասել են, որ բանակն ապաքաղաքական է, դա ընկալվել է որպես ձեւական անհրաժեշտություն: Այս անգամ, սակայն իրավիճակը մի փոքր այլ է: ԶՈՒ ղեկավար կազմին զգուշացնելով, թե պատժվելու են բանակն ընտրություններում օգտագործելու փորձ անողները, Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս այս ընտրություններին մասնակցում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ:
...
Օհանյանի տեսաուղերձների հիմնական հասցեատերը զինվորականությունն է, որի աջակցությունը, բնականաբար երկրում փոփոխություն բերելու ամենակարճ ճանապարհը կլիներ: Բայց ոնց է պատկերացնում նախկին նախարարը, որ դա նաեւ անարյուն ու խաղաղ կարող է լինել, դժվար է ասել: Երկրորդ տարբերակն այն է, որ նա անուղղակիորեն սպառնում էր հեղաշրջմամբ ու հեղափոխական իրադարձություններով: Օհանյանը վերջին միտքը հնչել է հունվարի 26-ին: Պատասխանը չուշացավ: Հունվարի 28-ին ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան «Եռաբլուրում» լրագրողի հետ զրույցում ասաց. «Ներքաղաքական լարվածություն ընդհանրապես չպետք է լինի, կոչ կանեմ բոլոր նրանց, վերաբերվում է ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի, նրանք, ովքեր գնում են ընտրության, հանգիստ, համեստ գնան ընտրությունների, ընդհանրապես որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ պատրաստ եմ նրանց (մի քանի վայրկյան դադարից հետո-հեղ.)... դեմ պայքարելու:
...
Հ.Գ. Նախկին նախարարի հանրահայտ տիկինը, որը շատ է սիրում լուսանկարվել, ամուսնու ազատության համար կարող է արդյունավետորեն պայքարել Նուբարաշենի կլոր շենքի, կամ հեռախոսակապով տեսակցությունների սրահի կեղտոտ ապակիների ֆոնին լուսանկարվելով: Եթե նա նաեւ օգտագործի իր սիրելի ատրիբուտները՝ շքեղ զգեստ, ծաղիկներ, գլոբուս, աղավնի, շատ դրամատիկ կոնտրաստ կառաջանա: Կարծում ենք, սակայն այս ամենը տեղի չի ունենա, որովհետեւ Ռուզաննա Խաչատրյանն իրեն ամենատարբեր կարգավիճակներում պատկերացնում է, ընդհուպ մինչեւ առաջին տիկին, բայց քաղբանտարկյալի կնոջ կարգավիճակում, չի պատկերացնում: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր գործունեությունը պարզապես ավարտվի, երբ նրա տիկինը հասկանա, որ մի օր իր եւ իր ամուսնուն կարող են բաժանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հեռախոսակապով տեսակցությունների սրահի կեղտոտ ապակիները:
Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով