կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 15:02
Աշխարհ

Ռուսաստանը զորավարժությունների է դուրս բերել Բալթյան նավատորմի նավերը

Ռուսաստանը զորավարժությունների է դուրս բերել Բալթյան նավատորմի նավերը

Բալթյան նավատորմի ավելի քան տասը նավ դուրս է եկել ծով՝ ուղիղ կրակով մարտավարական զորավարժություններին մասնակցելու. հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Դրանցում ներգրավված են նաեւ ռազմածովային ավիացիան եւ հազարից ավելի զինվորականներ։

Զորավարժությունների ընթացքում անձնակազմերը կփորձակեն «թշնամու» նավերի դեմ հրթիռային հարվածներ հասցնելու սցենարը, հրետանային կրակահերթ կկատարեն նավատորմի ռազմածովային տիրույթների և տարբեր բարդության օդային ու ծովային թիրախների ուղղությամբ: Զորավարժությունների մասնակիցները կհղկեն նաև զանգվածային օդային հարձակումը հետ մղելու՝ իրենց հմտությունները։

Զորավարժություններում ներգրավված են փոքր հրթիռային նավեր՝ «Սովեցկ», «Օդինցովո», «Զելենի Դոլ», «Գեյզեր», հրթիռային «Մորշանսկ», «Դիմիտրովգրադ» մոտորանավակները, «Ալեքսանդր Օբուխով», «Լեոնիդ Սոբոլև», «Վիկտոր Սիգալով» նավերը։

Հիշեցնենք, որ Բալթիկ ծով են մտել նաև ՆԱՏՕ-ի ռազմանավերը: