Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական արհեստական կարված գործն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը, որն այս պահին ներկայացնում է դաշնակցական Սիմոն Սիմոնյանի շահերը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկում մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ սա հերթական արհեստական կարված քրեական գործն է՝ իբրև թե հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածով, միանգամից մեկ օրվա մեջ արդեն մի քանի դաշնակցականի տուն են գնացել՝ խուզարկության, անձանց բերման ենթարկել, այս պահին 3-4 անձ գտնվում են անազատության մեջ։
«Հերթական արհեստական քրեական գործն է, թիրախավորված է դաշնակցությունը, նաև՝ ԳՄ ղեկավարությունը»,- նշեց Հարությունյանը։
Խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են համակարգիչներ, իսկ թե ինչու են իրավապահներն ամիսներ առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր իրականացնում խուզարկությունները և բերման ենթարկում անձանց, Հարությունյանը դժվարացավ ասել, բայց կարծում է՝ ինչ-որ հեռահար նպատակներ կան, ուղղված է հենց դաշնակցությանը թիրախավորելուն և ճնշելուն, այլ բան չի կարող ասել։
«Հերթական շինծու գործն է։ Ինչպես և մյուս դեպքերում կփորձեն իմիտացիա ստեղծել, կալանավորել, ճնշել»,- նշեց նա։