կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-15 15:08
Քաղաքական

Սրճարաններում եւ ռեստորաններում QR կոդի պահանջն առաջիկայում չի հանվելու. նախարար

Այս պահին մենք ունենք շատ բարենպաստ իրավիճակ՝ համաճարակային առումով, բայց հասկանում ենք, որ հենց այս բարենպաստ իրավիճակում էլ մենք պիտի օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման պատուհանը․ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատավայրերում QR կոդի պահանջի կանոնակարգը դեռ շարունակվում է մնալ ուժի մեջ, առաջիկայում դեռ մնալու է», - ասաց նախարարը։