|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Քրիսթիս» աճուրդի տունը հոկտեմբերին պատրաստվում է աճուրդի հանել հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրի կիթառների հավաքածուն, որը դերասանը հավաքել է 20 տարի շարունակ:
Վաճառքի է հանվելու 110 լոտ, այդ թվում` C.F.Martin, Gibson, Fender հայտնի ընկերությունների կիթառներ:
«Այդ գործիքներն իմ լավ ընկերներն էին ինչպես լավ, այնպես էլ բարդ ժամանակներում: Ես երբեւէ հավածաքու ունենալու մտադրություն չեմ ունեցել. պարզապես գնել եմ կիթառներ, որոնց հավանել եմ, եւ որոնք լավ հնչողություն են ունեցել: Մի քանիսն ինձ համար շատ թանկ են, եւ ես ցավով եմ դրանցից բաժանվում»,- ասել է Գիրը:
Աճուրդի կազմակերպիչները ակնկալում են 1 միլիոն դոլարից ոչ պակաս եկամուտ ստանալ: Գիրի խոսքերով` ստացված գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով: