|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սաուդյան Արաբիան պաշտոնապես հայտարարել է, որ վերացնում է սրճարաններում և ռեստորաններում տղամարդկանց կանանցից տարանջատող օրենքը: Մինչ այժմ երկրում գրեթե բոլոր հաստատություններում կանայք առանձնացված էին տղամարդկանցից։
Ինչպես նշում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը, այս փոփոխությունը կարող է հակասական թվալ պահպանողականների համար, այդ իսկ պատճառով թագավորության կառավարությունը լռելյայն է մտցրել այդ օրենքը:
Իրականում, Ջիդդայում և Ռիյադում գտնվող թանկարժեք ռեստորանները և շքեղ հյուրանոցները վերջերս չեն պահպանում տղամարդկանց և կանանց բաժանելու պարտավորությունը, բայց այդպիսի բաժանումներ գոյություն են ունեցել այլուր:
Սաուդյան Արաբիայում դեռ գործում է կանանց և տղամարդկանց հասարակական վայրերում՝ դպրոցներում, համալսարաններում և նույնիսկ հարսանիքներում տարանջատող կանոնը:
2019 թվականի օգոստոսին ուժը կորցրած ճանաչվեց կանանց տեղաշարժի ազատությունը սահմանափակող օրենքը և թույլ տրվեց նրանց անձնագիր ձեռք բերել: 2018-ի ամռանը թագավորական հրամանագիրը թույլ տվեց կանանց մեքենա վարել: Նախկինում Սաուդյան Արաբիան աշխարհում միակ երկիրն էր, որտեղ կանանց ընդհանրապես թույլ չէին տալիս մեքենա վարել: