կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 15:03
Աշխարհ

Լը Պենը խոստացել է Ֆրանսիային դուրս բերել ՆԱՏՕ-ի հրամանատարությունից

Լը Պենը խոստացել է Ֆրանսիային դուրս բերել ՆԱՏՕ-ի հրամանատարությունից

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ի միասնական ռազմական հրամանատարությունից. հայտնում է ՏԱՍՍ-ը։ Միաժամանակ, նա նշել է, որ մտադիր չէ Ֆրանսիան դուրս բերել ԵՄ-ից։

«Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան լքի ՆԱՏՕ-ի միասնական ռազմական հրամանատարությունը։ Ես երբեք չեմ համաձայնի, որ մեր զորքերը ենթակա լինեն ՆԱՏՕ-ի հրամանատարությանը կամ եվրոպական հրամանատարությանը»,- ասել է նա։

Լը Պենի կարծիքով՝ Ֆրանսիան պետք է վերադառնա Դաշինքում այն կարգավիճակին, որն ուներ 1966-2009 թվականներին։

Ապրիլի 10-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Արդյունքների համաձայն՝ պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 27,84%-ը, իսկ Լը Պենը՝ 23,15%-ը։ Երկու քաղաքական գործիչներն էլ անցել են երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 24-ին։