|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հերթական անգամ մեջբերել է ռուս գրող Ֆյոդոր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները» վեպը՝ նկարագրելով աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պոնտիֆիկոսը գրքից հիշել է Մեծ հավատաքննիչի առակը։ Նրա խոսքով՝ այժմ աշխարհում կա նույն ծուղակը, ինչ այս վեպում՝ կեղծ աշխարհի գայթակղությունները, որն ապավինում է իշխանությանը եւ տանում դեպի Աստծու նկատմամբ ատելության եւ դավաճանության։
Միաժամանակ նա մարդկանց տրված կյանքը նվեր է անվանել, որը պետք է փայփայել։
«Հավատաքննիչը ցանկանում է, որ Հիսուսը «մի բան ասի, նույնիսկ դառը, սարսափելի, բայց նա հանկարծ լուռ մոտենում է ծերունուն եւ կամաց համբուրում նրա անարյուն իննսունամյա շուրթերը»,-վեպից մեջբերել է Հռոմի պապը։